Այսօր՝ հուլիսի 15-ին (ԱՄՆ, Ֆլորիդա) «Հարդ Ռոք» մարզադաշտում 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Արգենտինա-Կոլումբիա հանդիպման ժամանակ (1։0) առտառոց դեպք է տեղի ունեցել։
Խաղը սկսվել է 1 ժամ 20 րոպե ուշացումով՝ բախումներիների և անկարգությունների պատճառով։ Հարյուրավոր երկրպագուներ փորձել են առանց տոմսի մարզադաշտի օդափոխության համակարգի միջոցով «սողոսկել» տրիբունաներ։
Հիշեցնենք, որ «Ալբիսելեստեն» երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ամերիկայի գավաթակիր։ Հանդիպման միակ գոլը արձանագրվել է լրացուցիչ ժամանակի 112-րդ րոպեին՝ աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը։