Մեծ սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող, իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը պատմել է, թե որտեղ է դիտելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը Իսպանիայի և Անգլիայի հավաքականների միջև։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 14-ին, 21-ամյա Ալկարասը դարձել է Ուիմբլդոնի 2024-ի հաղթող։ Եզրափակչում նա երեք սեթում հաղթեց «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին։
«Ես հանդիպումը կդիտեմ թիմի հետ: Չգիտեմ որտեղ, բայց անպայման կնայեմ։ Ես իմ աշխատանքը կատարեցի, հիմա եկեք ֆուտբոլ դիտենք։
Կարծում եմ՝ շատ բարդ հանդիպում է լինելու։ Տեսնենք, թե ով կհաղթի գավաթը»,- ասել է Ալկարասը Ջոկովիչի հետ խաղից հետո տված հարցազրույցում:
«Դու դժվարին շաբաթներ ես անցկացրել: Դու անհավանական աշխատանք ես կատարել: Ռոլան Գարոսից հետո վիրահատությունը, դու չգիտեիր, թե արդյոք կարող ես խաղալ այստեղ: Դու հասար եզրափակիչ, սա իսկապես հիանալի արդյունք է: Դու ֆիզիկապես հիանալի ես քեզ զգում: Սա անհավանական է: Ես թիմին ասացի, որ դա շատ դժվար է դա անել։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում քեզ և քո թիմին: Հիանալի աշխատանք, շարունակիր»,- դիմել է Ալկարասը Ջոկովիչին։