Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին ենթադրել է, որ կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է դառնալ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ՝ Իսպանիայի դեմ խաղի հերոսը։
ԵՎՐՈ-ի եզրափակիչը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 14-ին:
«Ես պարզապես զգում եմ դա: նա կարող է որոշիչ դեր խաղալ կամ գոլ խփել։ Եթե մտածեք մրցաշարում նրա ելույթի մասին, ապա նա հաճախ լավ դիրքերում էր հայտնվում:
Կարծում եմ, որ Իսպանիան կկատարի իր տնային աշխատանքը և կփակի տարածությունը Քեյնի, Սակայի, Ֆոդենի և Բելինգհեմի համար: Բայց դա Մայնուի համար տեղ կթողնի, ով կստանա իր հնարավորությունն այս խաղում»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Times-ը: