Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է պորտուգալական «Պորտուի» հարձակվող Ֆրանցիսկո Կոնսեյսաուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը դիտարկում է 21-ամյա Կոնսեյսաուին որպես Ֆեդերիկո Կիեզային փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա ակումբից:
Հարձակվողի գործող պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
2023/24 մրցաշրջանում Ֆրանցիսկոն «Պորտուի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։