Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է Calcio Mercato-ն։
Հաղորդվում է, որ Դեպայի գործակալներն առաջարկել են նրա ծառայությունները «Միլանին», որը ձգտում է ուժեղացնել հարձակման գիծը: Հարձակվողն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի՝ իսպանական «Ատլետիկո Մադրիդի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Ա Սերիայի նորեկ «Կոմոն», իր հերթին հայտնում է մեկ այլ ինսայդեր՝ Նիկոլո Սկիրան։
2023/24 մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։