«Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխելու հավանակնությունը։
Մինչև հուլիսի 20-ը իսպանացու տրանսֆերը կարելի է գնել գերմանական ակումբից 60 միլիոն եվրոյով․ հենց այդքան է նշված որպես կլաուսուլա նրա պայմանագրում։
«Եթե ակումբները ցանկանում են ձևակերպել իմ տրանսֆերը, նրանք գիտեն, թե ինչ անել: Պայմանագրում առկա կետն ակտիվացնելու համար ժամանակ կա մինչև հուլիսի 20-ը, այլապես ավելի ուշ բարդ բանակցություններ կլինեն։ Ես պայմանագիր ունեմ «Լայպցիգի» հետ և ցանկանում եմ տիտղոսներ նվաճել»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դանիել Օլմոն կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, իր հերթին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակները» ուշադրությամբ հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ են ակտիվացնել նրա պայմանգրում առկա վերը նշված կետը։ Նշվում է նաև, որ Պեպ Գվարդիոլան Օլմոյի տաղանդի երկրպագուն է։
Ինչպես հաղորդում է արդեն Sky-ը, «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է մինչև երեքշաբթի ավարտել գործարքը՝ տրանսֆերի համար վճարելով «Լայպցիգին» 60 միլիոն եվրո։