Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նշել է՝ կցանկանար, որ իր խաղընկեր Անխել դի Մարիան գոլ խփի 2024 թվականի Ամերիկայի գավաթի՝ Կոլումբիայի հավաքականի հետ եզրափակիչ խաղում։
«Ո՞վ գիտի, գուցե եզրափակչում նա ևս մեկ գոլ խփի, ինչպես արել է բոլոր նախորդ հանդիպումներում, որոնց մասնակցել է: Դա անհավանական կլիներ: Մենք նրան միշտ ասում ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մեզ կսպասեն փլեյ-օֆֆի հանդիպումները։ Այդուհանդերձ, Ֆիդեոն (Դի Մարիայի մականունը թիմում) որոշում է կայացրել, և ոչինչ չի կարող փոխել այն»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Անխել Դի Մարիան ավելի վաղ հայտարարել էր 2024 թվականի Ամերիկայի գավաթից հետո Արգենտինայի հավաքականից հեռանալու իր պլանների մասին: