«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն դեռ մտածում է անգլիական ակումբից հեռանալու մասին՝ չնայած «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ հաշտվելուն: Կոնֆլիկտի պատճառով խաղացողը երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէր գալիս։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ հղում կատարելով ESPN-ին։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան «համոզված» է, որ Սանչոն ցանկանում է միանալ թիմին այս ամառ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի սկզբում Տեն Հագն ասել էր, որ Սանչոն բավական ջանք չի գործադրել մարզումների ժամանակ, ինչից հետո ֆուտբոլիստը հրապարակավ հայտարարել էր, որ հոլանդացի մասնագետի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Արդյունքում, Տեն Հագը հարձակվողին հեռացրել էր հիմնական կազմից։ 2024 թվականի ձմռանը Սանչոն վարձավճարով տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»։