Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է «Ֆուրիա Ռոխայի» ավագ Ալվարո Մորատայի հասցեին արված քննադատությունների մասին։
«Իսպանիայում մենք դժվարանում ենք ճանաչել մեր ունեցած արժեքները: Ալվարո Մորատան դրա վառ օրինակն է: Նա չորրորդն է Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում, երրորդը՝ ԵՎՐՈ-ների պատմության մեջ։ Նա բարձր մակարդակի ակումբային տիտղոսներ է նվաճել։ Մեկ այլ երկրում նրան լեգենդ կհամարեին։ Ես 100 տոկոսով սատարում եմ նրան։
Ալվարոն ունի իր թիմակիցների և մարզիչների աջակցությունը, և նրանք շփոթված են մամուլի որոշակի հատվածի վերաբերմունքից նրա նկատմամբ»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն:
Հիշեցնենք, որ 31-ամյա խաղացողը ԵՎՐՈ-2024-ում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։