Մյունխենի «Բավարիան» կողմնորոշվել է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լերոյ Զանեի ապագայի հարցում: Ինչպես հայտնում է Todofichajes-ը, գերմանական գրանդի ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել խաղացողին։
28-ամյա վինգերի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը Լերոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Զանեն մյունխենյան թիմում է հանդես գալիս 2020 թվականից։
Նշվում է, որ եթե գերմանական գրանդը վաճառի 28-ամյա խաղացողին, ապա նրա փոխարեն կփորձի ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսին։ Նիկոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։