Արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որը հանդիսանում է Պորտուգալիայի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է ֆուտբոլիստն արձակուրդի ընթացքում ժամանակ անցկացնում երեխաների հետ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն խաղում իր փոքր երեխաների հետ՝ ակտիվորեն օգտագործելով դեմքի միմիկաները։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է ԵՎՐՈ-2024-ին և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ֆրանսիայի հավաքականին (0:0, 3:5 ): 39-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։