Չարենցավանի «Վանը» հուլիս ամսին նախատեսում է անցկացնել չորս ընկերական հանդիպում, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վահե Գևորգյանի սաները ընկերական հանդիպումների մեկնարկը կտան հուլիսի 14-ին՝ «Ալաշկերտի» հետ արտագնա խաղով։ Այնուհետև հուլիսի 17 կնդունեն «Վեսթ Արեմնիային», 20-ին կհյուրընկալվեն ԲԿՄԱ-ին, իսկ վերջին խաղը կանցկացնեն ամսի 27-ին «Արարատի» հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմը հայտնել էր Վահե Գևորգյանի հետ պայմանագիր կնքելու մասին, որը 2024/25 մրցաշրջանում կգլխավորի Չարենցավանը ներկայացնող ակումբը։