Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ինտերը» ուրախ է հայտարարել մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Նոր համաձայնագրի շնորհիվ մարզիչը «ներաձուրիներին» կգլխավորի մինչև 2026 թվականը։
Երեք տարվա աշխատանք, որը հանգեցրեց երկրորդ «աստղի» նվաճմանը և Սիմոնե Ինձագիի անունը ընդմիշտ կապվեց «Ինտերի» հետ։ Ինձագին և «Ինտերը» միասին կլինեն մինչև 2026 թվականը։ Պայմանագրի երկարաձգումը տեղի է ունենում երեք հիանալի մրցաշրջաններից հետո, որոնց ընթացքում Ինձագին վեց տիտղոս նվաճեց թիմի ղեկին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
«Ինտերը» ավարտված մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Իտալիայի չեմպիոնությունը: Թիմը 38 խաղում վաստակել է 94 միավոր։