Ֆրանսիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսից 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ընտանիքը լքելու մեջ՝ ի վնաս իր կնոջ՝ Սանդրա Էվրայի և ստացել պայմանական 12 ամսվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ դատարանը նաև որոշել է, որ նախկին ֆուտբոլիստը պետք է կնոջը վճարի 4000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2000 եվրո՝ դատավարական ծախսերի համար։
Էվրայի կնոջ փաստաբանի խոսքով՝ նախկին պաշտպանի ալիմենտի պարտքը 2020 թվականից ի վեր կազմում է 969 հազար եվրո։
«Հուսով եմ, որ այս որոշմամբ Պատրիս Էվրան վերջապես կհասկանա, որ ինքն օրենքից վեր չէ, և որ չի կարող մեկ գիշերվա ընթացքում թողնել կնոջն ու երեխաներին: Ավելին, նրանք հանդիպել են, երբ Էվրան 15 տարեկան էր, և նա ուղեկցել է Էվրային ամբողջ աշխարհում՝ աջակցելով նրա ֆուտբոլային կարիերային»,- Էվրայի փաստաբանի խոսքերն է մեջբերում աղբյուրը։