«Ալ-Նասրը» սկսել է բանակցային գործընթացը 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվականը կմեծացնի 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու Ռոնալդուի շանսերը: Բացի այդ, պորտուգալացի հարձակվողի ներկայությունը Սաուդյան Արաբիայի առաջնությունում բարձրացնում է լիգայի արժեքը հեռուստատեսային իրավունքների վաճառքի նոր փաթեթի քննարկումների ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։