«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հանդիպել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ՝ քննարկելու իրենց միջև եղած տարաձայնությունները:
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ այս հանդիպումը դրական է ավարտվել։ Սանչոն և Տեն Հագը պարզաբանել են իրավիճակը և պայմանավորվել են վերջ դնել իրենց տարաձայնություններին և առաջ շարժվել։
Ընդգծվում է, որ Սանչոն վերադարձել է մարզումներին և հասանելի է «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային խաղերի համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի սկզբում Տեն Հագն ասել էր, որ Սանչոն բավական ջանք չի գործադրել մարզումների ժամանակ, ինչից հետո ֆուտբոլիստը հրապարակավ հայտարարել էր, որ հոլանդացի մասնագետի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Արդյունքում, Տեն Հագը հարձակվողին հեռացրել էր հիմնական կազմից։ 2024 թվականի ձմռանը Սանչոն վարձավճարով տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»։