«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Էստոնիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Կալևի» դեմ արտագնա խաղում ցուցադրության աջակցության համար:
«Շնորհակալ ենք Էստոնիայում բնակվող Հայ համայնքին, որը ամբողջ խաղի ընթացքում աջակցեց մեր թիմին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» 2:10 հաշվով կամային հաղթանակ է տարել Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Երևանում: