«Միկա» մարզահամալիրում հուլիսի 12-14-ը կանցկացվի իսպանական Mix Fight կազմակերպության 56-րդ մրցաշարը:
Հուլիսի 12-ին և 13-ին լինելու են սիրողական մենամարտերը, իսկ 14-ին՝ պրոֆեսիոնալ 12 մենամարտ: Մրցաշարը միջազգային է, որին մասնակցելու են 7 երկրների ներկայացուցիչներ:
Կազմակերպությունը 2019 թվականից մրցաշարեր է անցկացնում Հայաստանում՝ դրանք ուղեկցելով լուսային էֆեկտներով, լեդ էկրաններով: Մրցաշարան ուղիղ եթերով հեռարձակվելու է 75 երկրներում: