«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է Կոնֆերենցիանեերի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Շկենդիայի» դեմ խաղը (2:0):
«Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին։ Հրաշալի միջավայր էր, ցանկանում՝ եմ միշտ այդես լինի։ Ես իմ տղաներին միշտ ասում եմ, որ միայն մեկնարկային կազմը չէ, որ կարևոր է։ Կարևոր է ամբողջ թիմը։ Սա դեռևս առաջին խաղն էր, պետք է հանգստանանք և նախապատրաստվենք մեկ շաբաթից կայանալիք պատասխան խաղին»,- Մոտայի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։