Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում (Սեգունդա) հանդես եկող «Կորդոբան» պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Տեո Զիդանի՝ Զինեդին Զիդանի որդու հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը ։
Կողմերի միջև կնքած պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար։ Ակումբը նշում է, որ հեռանկարային ֆուտբոլիստը աչքի է ընկնում իր տեխնիկայով, դաշտը տեսնելու արտասովոր կարողությամբ և ճշգրիտ փոխանցումներով։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» երիտասարդական ակադեմիայի սանը նախկինում խաղացել է «Սերուցքայինների» պատանեկան թիմերում և Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։