Իտալական «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ «Յունայթեդը» չի ակտիվացնի Զիրկզեի՝ պայմանագրով նախատեսված տրանսֆերի փոխհատուցման կետը (40 մլն եվրո):
Փոխարենը երեք տարվա ընթացքում անգլիացիները կվճարեն 40 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: Զիրկզեի անձնական պայմանագիրը նախատեսված է հինգ մրցաշրջանի համար՝ մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
2023/24 մրցաշրջանում Ջոշուան «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։