ՊՍՎ-ի նախկին մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը և «Գո Ըհեդ Իգլզի» նախկին մարզիչ Ռենե Հեյկը միացել են Էրիկ Տեն Հագի մարզչական շտաբին «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Մասնագետների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
«Ուրախ եմ, որ Ռենեն և Ռուդը համաձայնեցին միանալ մեր նախագծին: Նրանք թիմին կբերեն հարուստ փորձ, գիտելիքներ և նոր ազդակներ: Հիմա ճիշտ ժամանակն է մարզչական շտաբը թարմացնելու համար, քանի որ հուսով ենք ոչ միայն կրկնել վերջին երկու տարիների ձեռքբերումները, այլև նոր մակարդակի հասնել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 60 միավոր և զբաղեցրեց ութերորդ տեղը։ Անգլիայի գավաթի խաղարկությունում հոլանդացի մասնագետի թիմը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հուլիսի սկզբին անգլիական ակումբը երկարաձգեց պայմանագիրը Տեն Հագի հետ մինչև 2026 թվականը։