27-ամյա կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ժիրոնա»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես էր գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Այնտրախտում» և ակումբի կազմում անցկացրել ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 5 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Ժիրոնան» իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանն ավարտել է՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Թիմը 38 խաղում վաստակել է 81 միավոր՝ 4 միավոր զիջելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»: Իր պատմության մեջ առաջին անգամ ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։