Վերջին օրերին համացանցում հայտնվեց 17 տարվա վաղեմության լուսանկար, որում Լիոնել Մեսսին լողացնում է փոքրիկ Յամալին։ Լուսանկարը հրապարակել է Իսպանիայի հավաքականի ներկայիս խաղացողի հայրը՝ Մունիր Նասրաուին։ Այժմ Նասրաուին խոսել է այն ենթադրության մասին, որ Մեսսին այդ պահին օրհնել է Յամալին հաջող կարիերայի համար։
«Մեսսին օրնհե՞լ է Լամինին․ իսկ գուցե՞ որդիս է օրհնել Մեսսիին։ Ինձ համար իմ որդին լավագույնն է», — լրագրողների հետ զրույցում ասել է 16-ամյա խաղացողի հայրը։
Հիշեցնենք, որ լուսանկարը արվել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում 2007 թվականի աշնանը, երբ Լամին Յամալը ընդամենը մի քանի ամսական էր։