Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի նոր մարզահագուստը, որը ֆուտբոլիստները կկրեն 2024/2025 մրցաշրջանում։
«Միավորելով ավանդույթն ու արդիականությունը: Այն մեզ տանում է դեպի դուբլի մրցաշրջանի լեգենդար մարզահագուստը և հատկապես այն հատուկ մարզաշապիկը, որն օգտագործվեց «Բարսելոնայի» հետ գավաթի եզրափակիչում: 1996 թվականի ապրիլի 10-ին Սարագոսայում մենք դարձանք մրցաշարի հաղթող՝ լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին Միլինկո Պանտիչի անմոռանալի գլխի հարվածի շնորհիվ, որը թույլ տվեց մեզ հաղթել 1-0 հաշվով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։