Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունները: Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի պաշտոնական կայքը։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները:
1․ «Վեստ Արմենիա»
2․ ԲԿՄԱ
3․ «Նոա»
4․ «Արարատ»
5․ «Վան»
6․ «Փյունիկ»
7․ «Ուրարտու»
8․ «Արարատ-Արմենիա»
9․ «Ալաշկերտ»
10․ «Գանձասար»
11․ «Շիրակ»
Առաջին տուրը բաց է թողնելու «Վեստ Արմենիան»։
Մրցափուլի մյուս զույգերը ձևավորվել են հետևյալ կերպ՝
ԲԿՄԱ – «Շիրակ»
«Նոա» — «Գանձասար»
«Արարատ» — «Ալաշկերտ»
«Վան» — «Արարատ-Արմենիա»
«Փյունիկ» — «Ուրարտու»
Հայաստանի գավաթի 2024/2025 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին նախնական փուլի հետևյալ զույգերը․
«Արարատի Արաքս» — «Գանձասար»
ԲԿՄԱ – «Կիլիկիա»
«Միկա» — «Վայք»
«Անդրանիկ» — «Վան»
«Նիկարմ» — «Սյունիք»
«Բենտոնիտ» — «Լեռնային Արցախ»
«Նոան», «Ուրարտուն», «Ալաշկերտը», «Արարատը», «Վեստ Արմենիան» և «Շիրակը» պայքարը գավաթի խաղարկությունում կսկսեն 1/8-րդ եզրափակիչ փուլից։ Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ դիմակայությունները կազմված կլինեն երկու հանդիպումից:
«Փյունիկը»` Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը և «Արարատ-Արմենիան»՝ Գավաթի խաղարկության հաղթողը, պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից:Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 6-ին: Վիճակահանության արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։