Բրազիլական «Գրեմիո Անապոլիս» ֆուտբոլային ակումբի դարպասապահը խաղից հետո ծեծկռտուքի ժամանակ տրավմատիկ վիրավորում է ստացել, հայտնում է O Globo-ն։
Policial simplesmente atirou (bala de borracha) em um goleiro durante confusão no jogo entre Grêmio Anápolis e Centro Oeste, pela 2ª divisão do Campeonato Goiano.
🎥 Reprodução pic.twitter.com/4f5z0dqtVr
— Planeta do Futebol 🌎 (@futebol_info) July 11, 2024
Միջադեպը տեղի է ունեցել Գոյաս նահանգի առաջնության 12-րդ տուրի խաղում, որում «Գրեմիո Անապոլիս»-ը հյուրընկալել էր «Ցենտրո Օեստե» ակումբին (1:2): Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Յոնաս Դուերտե» մարզադաշտում ծեծկռտուք է սկսվել երկու ակումբների խաղացողների միջև, որին ստիպված են եղել միջամտել ոստիկանական ուժերը: Ոստիկաններից մեկը տրավմատիկ զենքից կրակոց է արձակել, ինչի արդյունքում ռետինե գնդակը դիպել է տանտերերի դարպասապահ Ռամոն Սոուզայի ոտքին։
Հանդիպման հերթապահ բժշկական խումբը դարպասապահին առաջին բուժօգնություն է ցուցաբերել հենց խաղադաշտում, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։