«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ ապագայում կարող է վիրահատության ենթարկվել, հայտնում է Sport պարբերականը։
Նշվում է, որ առաջիկա օրերին կատալոնական ակումբի բժիշկները վերջնական որոշում կկայացնեն խաղացողի հետագա բուժման տարբերակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճաով բաց էր թողել ԵՎՐՈ-2024-ը։ Ֆրենկին մինչ օրս մնում է «Կապտանռնագույնների» ամենաբարձր վարձատրող խաղացողը։