Ֆերնանդո Ռոչը, որը հանդիսանում է իսպանական «Վիլյառեալի» նախագահը դատապարտվել է ազատազրկման։ Մենեջերը հարկային խարդախության համար դատապարտվել է 11 ամիս 28 օր ազատազրկման, հայտնում են AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռոչը մեղավոր է ճանաչվել հարկային հաշվետվությունների հետ կապված երկու հոդվածներով։ Ընդհանուր առմամբ, այս գործով մեղավոր է ճանաչվել ակումբի ներկայացուցիչներից 11 հոգի։ «Վիլյառեալը» չի համաձայնվել դատարանի վճռի հետ և բողոքարկել է այն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում «Դեղին սուզանավը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։