Լոնդոնի «Տոտենհեմը» դիտարկում է երկու կիսապաշտպանի ձեռքբերման տարբերակը։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի տեղեկություներով՝ «Խթանները» հետաքրքրված են ֆրանսիական «Ռենի» 19-ամյա կիսապաշտպան Դեզիրե Դուեով և «Կրիստալ Փելասի» 26-ամյա Էբերեչի Էզով:
Առայժմ Անժե Պոստեկոգլուի թիմը որևէ պաշտոնական առաջարկ չի արել։ Հաղորդվում է, որ Դուեյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, ուստի բարձր մրցակցության պատճառով դժվար կլինի գործարքն ավարտին հասցնել։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում Էզեն դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 19-ամյա Դուեն Ֆրանսիայի առաջնությունում խփել է 4 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։