Ուրուգվայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը խոսել է ուրուգվայցի ֆուտբոլիստների ու կոլումբացի երկրպագուների ծեծկռտուքի պատճառի մասին։
«Կոլումբիայի հավաքականի որոշ երկրպագուներ իրական սպառնալիք են ստեղծել մեր ընտանիքների համար։ Սա աղետ է, մեր ընտանիքները վտանգի տակ էին։ Մենք պետք է գնայինք տրիբունաներ՝ փոքրիկ նորածին երեխաների և սիրելիներին պաշտպանելու համար։ Ամեն խաղում մեր ընտանիքները տուժում են որոշ անպարկեշտների պատճառով, որոնք հարբում են և չեն կարողանում իրենց կառավարել»,- Խիմենեսի խոսքերն է մեջբերում El Observador-ը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչից հետո տրիբունաներում ծեծկռտուք է տեղի ունեցել Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստների և կոլումբիացի երկրպագուների միջև։ Միջադեպին ներգրավված Ուրուգվայի հավաքականի խաղացողների թվում են եղել Դարվին Նունյեսը և Ռոնալդ Արաուխոն: