ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ամերիկայի գավաթի տնային մրցաշարում ԱՄՆ հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և չկարողացավ դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ։
Բերհալտերն ԱՄՆ-ի հավաքականի հետ աշխատել է 2018-ից 2022 թվականներին։
2023 թվականի ամռանը մասնագետը վերանշանակվել է ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։