Այսօր՝ հուլիսի 11-ին, Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում պարտվել է Կոլումբիայի հավաքականին (0։1)
Այսպիսով, Ուրուգվայը 13 տարի չի կարողանում դուրս գալ գավաթի եզրափակիչ։ Վերջին անգամ ուրուգվայցիները եզրափակիչ են դուրս եկել 2011 թվականին Արգենտինայում կայացած մրցաշարում՝ 3։0 հաշվով հաղթելով Պարագվային։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում կխաղան Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին ժամը 04։00-ին։