Երեկ ուշ գիշերին կայացավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը Կոլումբիայի և Ուրուգվայի հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է Կոլումբիայի հավաքականի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1։0։ Միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփել է Ջեֆերսոն Լերման։
Darwin Nunez and Ronald Araujo are fighting Colombia fans…
Average Copa America matchday 😭😭
— All About Argentina 🛎🇦🇷 (@AlbicelesteTalk) July 11, 2024
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո մարզադաշտում ծեծկռտուք է սկսվել Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստների և Կոլումբիայից ժամանած երկրպագուների միջև։ Ծեծկռտուքին մասնակցողների թվում են եղել Դարվին Նունյեսը և Ռոնալդ Արաուխոն։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ Արգենտինա-Կոլումբիա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին ժամը 04։00-ին։