Այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլը։
«Նոայի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Շկենդիայի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին։
«Լավ հավաք անցկացրեցինք, ունեցանք ընկերական հանդիպումներ, որն օգնեց բարելավել թիմային խաղը։ Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը։ Կենտրոնանալու ենք մեր ուժեղ որակների վրա, որպեսզի հաղթենք այս խաղում»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը։
«Նոա»-«Շկենդիա» առաջին հանդիպումը կկայանա Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: