Այսօր ՉԼ-ի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում հանդիպել են «Դինամո Մինսկը» և Երևանի «Փյունիկը»։ Հանդիպումն անցկացվում է Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում։
Հանդիպման առաջին րոպեներին Եղիշե Մելիքյանի թիմը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին գոլային դրվագում։
Իսկ 22-րդ րոպեին արդեն տանտերերը կարող էին հաշվի մեջ առաջ անցնել․ «Փյունիկին» այդ դրվագում օգնեց դարպասաձողը։ Քիչ անց Դավիդյանը կարող էր հասնել հաջողության, սակայն Լապոուխովը նորից տեղում էր։
Հանդիպման առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման 0-0 հաշվով։