«Նոան» հոլովակ է պատրաստել` նվիրված Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլի «Շկենդիայի» դեմ հանդիպմանը։
«Մնաց ընդամենը 1 օր։ Այլ գործեր չպլանավորեք հինգշաբթի երեկոյան, քանի որ բոլոր ճանապարհներն այդ օրը տանելու են Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ: Սպասում ենք բոլորիդ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության առաջին փուլի «Նոա»-«Շկենդիա» հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 11-ին ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան Աբովյանի մարզադաշտում։