«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Բոլորը դրդում են, որ Սպերցյանը հեռանա։ Ինչու՞ նա պետք է հեռանա: Նա առաջադիմում է և գալիք մրցաշրջանում կլինի մեր ավագը: Ինձ համար անհասկանալի է Սպերցյանի շուրջ բարձրացված աղմուկը և այս ամբողջ խոսակցությունը»,- գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Կրասնոդարի» ֆուտբոլի ակադեմիայի սան է։ Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Ցլերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։