Հարձակվող Օլիվյե Ժիրուն Եվրո-2024-ի կիսաեզրափակչի Իսպանիայի դեմ խաղում (1-2) խաղաց 16 րոպե:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 37-ամյա հարձակվողի համար այս խաղը վերջինն էր Ֆրանսիայի հավաքականի կազմում։
Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 137 հանդիպում և խփել 57 գոլ։ Նա Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։
Թիմի հետ Ժիրուն 2018 թվականին նվաճեց աշխարհի գավաթը, ինչպես նաև հասավ 2022 թվականի Աշխարհի առաջնության և 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: