Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Կոպա Ամերիկայի եզրափակիչ դուրս գալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ես հասկանում եմ, որ սրանք իմ վերջին մարտերն են։ Ես փորձում եմ դրանք լիարժեք վայելել։ Մենք նորից եզրափակիչում ենք, հեշտ չէր: Մեզ պետք է վայելել այս պահերը»,- DSports Radio-ին տված հարցազրույցում ասել է Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում խփեց իր 109-րդ գոլը։
Հեցնենք, որ Մեսսիի համար առաջիկա Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչը կլինի հինգերորդը կարիերայում։ Միայն մեկ անգամ՝ 2021 թվականին, նրան հաջողվել հաղթել մրցաշարում։ «Ալբիսելեստեն» կիսաեզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ և եզրափակիչում կհանդիպի Կոլումբիա-Ուրուգվայ զույգի հաղթողին։