Իտալացի լրագրող Ալեսիո Սեմինոն СЭ-ին մեկնաբանել է «Ջենոայի» կողմից «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին տեղեկությունը։
«Սպերցյա՞նը․․․ Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ «Ջենոան» քննարկել է նրա թեկնածությունը։
Իսկ ակումբի ներկայացուցիչների հերքումներն ընդամենը աշխատանքի մի մասն են:
Ուրիշ բան, որ Սպերցյանի տրանսֆերային արժեքն այդքան էլ քիչ չէ, իսկ «Ջենոան» դեռ ոչ մի առաջարկ չի արել «Կրասնոդարին»,- ասել է Սեմինոն։