«Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը դարձել է «Ինտերի» ֆուտբոլիստ, հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» իսպանացու տրանսֆերի համար կվճարի մոտ 15 մլն եվրո։
Մարտինեսը «Ջենոայում» հանդես է եկել 2022 թվականի ամառից։
Նա թիմի կազմում անցկացրել է 68 հանդիպում։ Մարտինեսը նախկինում հանդես է եկել «Լայպցիգում» և «Լաս Պալմասում»: Նա «Բարսելոնայի» սան է։