Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչում հաղթեց Կանադայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվել է Սկալոնիի թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
22-րդ րոպեին հարձակվող Խուլիան Ալվարեսը բացեց խաղի հաշիվը։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսի սկզբում Լիոնել Մեսսին կրկնապատկեց արգենտինացիների առավելությունն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։
Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հուլիսի 11-ին կայանալիք Ուրուգվայի և Կոլումբիայի ազգային հավաքականների խաղում։
Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին Մայամի Գարդենս մարզադաշտում։