Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան շարք կվերադառնա 2025 թվականի սկզբին, հայտնում է DiePresse-ը։
32-ամյա պաշտպանը ձմռանը ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք, բացի դա ավստրիացու մոտ նաև ախտորոշվել էր աճառային հյուսվածքի վնասվածք։
Հիշեցնենք, որ Ալաբայի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։