Թուրքական «Բեշիքթաշը» պարտուգալացի հարձակվող Ռաֆա Սիլվայի հետ պայմանագիր կնքելուց հետո նախատեսում է հարձակման գիծը ուժեղացնել մեկ այլ հայտնի խաղացողով։
Fanatik-ի տեղեկություններով՝ «Բեշիքթաշը» համաձայնության է եկել «Լացիոյի» հետ թիմի 34-ամյա իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ նա մոտ օրերս կժամանի Ստամբուլ և 2 տարվա պայմանագիր կկնքի «Բեշիքթաշի» հետ։
Անցած մրցաշրջանում Իմոբիլեն «Արծիվների» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո: