Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասնակցության մասին հարցին՝ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Կանադայի դեմ խաղում։
«Մեսսին պատրաստ է խաղալ Կանադայի դեմ. դրանում կասկած չկա։ Եթե նա լավ է, նա խաղում է, իսկ եթե լավ չէ խաղում է վերջին 30 րոպեները։ Ես մարզիչն եմ, և ես եմ որոշումներ կայացնում: Ես պատասխանատվություն եմ կրում, քանի որ գիտեմ, թե ինչ կարող է մեզ տալ Մեսսին, նույնիսկ եթե նա օպտիմալ մարզավիճակում չէ։ Սխալ կլինի նրան խաղադաշտ չմցնելը՝ իմանալով, թե ինչ կարող է տալ թիմին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սկալոնին։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության Արգենտինա-Կանադա կիսաեզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին ժամը 04։00-ին։