Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Անգլիայի հավաքականի դեմ խաղի նախօրեին խոսել է ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։
«Սա յուրահատուկ պահ է ամբողջ երկրի համար։ Մենք փոքր երկիր ենք և կիսաեզրափակիչում ենք Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հետ։ Մենք շատ հպարտ ենք։ Մենք ստիպված էինք տառապել, բայց մեծ հաջողություն է կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն ստանալը»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Նիդերլանդները կիսաեզրափակիչում կհանդիպի Անգլիայի ընտրանուն։ Խաղը կկայանա հուլիսի 10-ին ժամը 23։00-ին։