Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը լուրջ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են հինգ թոփ ակումբներ։ Խոսքը ՊՍԺ-ի, Լոնդոնի «Չելսիի», «Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» մասին է։ Ավելի վաղ նաև լուրեր էին շրջանառվում «Բարսելոնայի» մասին։
Անցած մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։