«Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, հայտնում է գերմանական Sky-ի լրագրող Պատրիկ Բերգերը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Իշամեղուները» 28-ամյա ռմբարկուի հետ համաձայնեցրել են 4 տարվա պայմանագիր։ Նշվում, է որ գվինեացու տեղափոխությունը դորտմունդիցների համար կարժենա 18 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Շտուտգարտի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառանալով 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։