Իսպանիայի հավաքականի 16-ամյա հարձակվող Լամին Յամալը ԵՎՐՈ-2024-ի Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչի խաղից առաջ պատասխանել է «Եռագույնների» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի խոսքերին։
«Շարժվեք լուռ, խոսեք միայն այն ժամանակ, երբ ժամանակն է մատ ասել»,- գրել է իսպանացի հարձակվողը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին ասել էր, որ իրենք ցանկանում են Յամալին դուրս բերել իր հարմարավետության գոտուց, իսկ եթե Լամինը ցանկանում է դուրս գալ եզրափակիչ, ապա նա պետք է սովորականից ավելին անի խաղադաշտում։ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայան այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին։